Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարմաշենի վանքային համալիրի վերականգնողական աշխատանքները

Մարմաշենի վանքային համալիրի վերականգնողական աշխատանքները
07.12.2014 | 14:25

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այցելեց Մարմաշենի վանքային համալիր՝ տեղում ծանոթանալով վերջին տարիներին պետություն-մասնավոր համագործակցության ծրագրով իրականացված վերականգնողական աշխատանքներին: Մասնագետների հետ քննարկվեցին հուշահամալիրում առկա խնդիրները՝ հիմնական հուշարձանախմբի կառույցների պատերի ստորին հատվածների խոնավացման պատճառները, ինչպես նաև ամրակայման և վերականգնման հետագա ծրագրերը:

Մարմաշենի (XIII դ.) ճարտարապետական համալիրը 4 եկեղեցիներից, գավթից և 2 մատուռներից բաղկացած հուշարձանախումբ է, որը գտնվում է Գյումրի քաղաքից 8-9 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա: Գլխավոր եկեղեցին անվանում են նաև Կաթողիկե (Վահրամաշեն) և ստույգ տեղեկություն է պահպանված կառուցման ժամանակի մասին (ըստ հարավային ճակատի վրա փորագրված արձանագրության):
2000-ին հայ-իտալական համագործակցությամբ կատարվել են վերականգնման, ամրակայման և ջրահեռացման աշխատանքներ, մասնավորապես՝ փոխվել է Կաթողիկե (գլխավոր) եկեղեցու խնձորակը, քանդվել, վերաշարվել են ծածկասալերը՝ տեղ-տեղ փոխարինվելով նորերով, մեծ ծավալով պատերը ներարկվել են կրակաթով, պատերի վերին հատվածներում իրականացվել են ձգման աշխատանքներ՝ չժանգոտվող մետաղական ձողերի միջոցով, թմբուկը ներսից ամրացվել է ներքին մետաղական օղակով: Գլխավոր եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածների միջև ընկած հատվածում իրականացվել է թաքնված ջրահեռացման համակարգ:

Դիտվել է՝ 1550

Մեկնաբանություններ